Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության նախագիծը իրականացման փուլում է
Հասարակություն

Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն նախագիծը իրականացման փուլում է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:
«Թարգմանությունը Աննա Մարիա Մաթաարի կողմից ավարտվել է, գիրքը ներառված է Rubinstein հրատարակության աշնանային հրատարակությունների կատալոգում։ Նախագծի հովանավորն է Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբերտ Զիկը»,- նշել է դեսպանը։՝
Հեքիաթների թարգմանությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի Նախարարության աջակցության շնորհիվ։