close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ տարբեր հատվածներում արձանագրվել են ապօրինի անտառահատումներ

Իրավունք

11 Հուլիսի 2019, 18:54
 ՀՀ տարբեր հատվածներում արձանագրվել են ապօրինի անտառահատումներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 3-ն անց 50-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Դիլիջանի ոլորաններում նկատել է փայտով բարձված 10-ից 15 բեռնատար։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ահազանգի մասին զեկուցվել է ՀՀ ոստիկանության պետին։ Ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության ստորաբաժանումներին անցնել շուրջօրյա ուժեղացված ծառայության, տեղակայել շարժական պահակետեր և հայտնաբերել ապօրինի ծառահատման դեպքեր։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջոցառումների շնորհիվ հանրապետության տարբեր հատվածներում հուլիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է փայտանյութով բարձված 32 բեռնատար, որոնցից 9-ի վարորդները չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր։

Ըստ նախնական տվյալների՝ նշված մեքենաներում հայտնաբերված ապօրինի փայտանյութը կազմել է ընդհանուր շուրջ 19 խմ, նաև 460 պարկ փայտածուխ։

Ուժեղացված ծառայության ընթացքում 6 մեքենայի վարորդ չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» ազդանշանին։ Դրանցից 3-ը հայտնաբերվել են, և վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նրանք տուգանվել են 200,000-ական դրամի չափով։

Բացի այդ, հուլիսի լույս 11-ի գիշերը ՀՀ ազգային ժողովի պատգամավորներից մեկը իր ֆեյսբուքյան էջում փայտանյութով բարձված բեռնատարի լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ Արցախից Երևան ավտոճանապարհին փայտով բեռնված մեքենաներ են։

Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները լուսանկարներում պատկերված մեքենան ու վարորդին հայտնաբերել են Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում։

Մեքենայի վարորդը իրավապահներին է ներկայացրել «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած անտառանյութի բացթողման անդորրագիր։

Ոստիկանության ուժեղացված ծառայությունը շարունակվում է։ Ոստիկանությունից կոչ ենք անում չխախտել օրենքը։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում են ու կանգնում արդարադատության առաջ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica