close
Եղանակը Երևանում
31 Մայիսի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ԱԺ-ում նախկինում գողականներն էին, այժմ մանկապատանեկան խմբակ է. Մարինա Խաչատրյան

Հասարակություն

11 Հուլիսի 2019, 18:06
 Եթե ԱԺ-ում նախկինում գողականներն էին, այժմ մանկապատանեկան խմբակ է. Մարինա Խաչատրյան

Հասարակական-քաղաքական գործիչ, Երևանի վագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին լրագրողներն այսօր հարց ուղղեցին` ի՞նչ տարբերություն կա ներկայիս ու նախորդ իշխանությունների միջև: Պատասխանն էր. «Նախորդների ժամանակ  Ազգային ժողովում գողականներն էին, այժմ մանկապատանեկան խմբակ է նստած: Բայց ինչպես և այն ժամանակ կային ադեկվատ կորիզներ, այնպես էլ` հիմա, և դա չնշել չեմ կարող: Նախկիններն ուղղակի  փորձված էին, կարողանում էին մեկ զանգով հարց լուծել, սրանք դա էլ չեն կարողանում»:

Yerkir.am-ը հետաքրքրվեց` մեկ զանգով հարց լուծելն արտաքի՞ն քաղաքականությանն է վերաբերում: Խաչատրյանը բացասական պատասխան տվեց ու հստակեցրեց` արտաքին քաղաքականության առումով մեր երկիրը հայտնվել է անբարոյականի կարգավիճակում: «Ով փող տա, նրա մոտ կվազեն: Այս ղեկավարները չեն հասկանում, որ ներսում թասիբով մարդիկ են, որ փողի մեռած չեն, փողը նրանց չի հետաքրքրում: Նրանց հետաքրքրում է, որ ազգի գոյությունը չվտանգվի»,- ընդգծեց նա:

Ըստ Խաչատրյանի`  գործելաոճի մեջ նույնպես փոփոխություն չի գրանցվել: «Նախկինների նման Հայկ Մարությանն էլ, ըստ օդում կախված լուերի, «Սանիթեքի» հետ գործարքի մեջ է: Ընդհանրապես, ըստ օդում կախված լուրերի, Հայկ Մարությանը չի պաշտոնավարում, հրաժարական է տվել, բայց այդ մասին չեն ասում: Պետք է պարզել՝  գուցե սուտ է, գուցե՝ ճիշտ»,- ասաց նա:

Դառնալով պետական մեկ այլ պաշտոնյայի` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, նշեց, որ երեկվա նրա` էլեկտրաէներգիա խնայելու կոչն ուղղակի ապշեցնող էր: «Ասում է` օդորակիչներն անջատեք, ու հիվանդանոցում հոսանք են անջատում: Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ եք խոսում: Ավելի լավ է` ստատուսներ մի՛ գրեք, դո՛ւրս եկեք «Ֆեսյբուք»-ից, գնացեք քիփլիկ շրջապատում զբաղվեք, հերի՛ք է ապականեք մեր մթնոլորտը»,- վրդովված նշեց Խաչատրյանը:

Ըստ նրա` այսօր վտանգված է նաև մամուլի ազատությունը, և ինչպես հարձակում տեղի ունեցավ օրենսդիր, գործադիր ու դատական համակարգերի վրա, այնպես էլ հարձակում է տեղի ունենում մամուլի վրա:

 

Ծաղրանկարը՝ Medialab.am-ի 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica