Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների
Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով ցանկացած ձևաչափով բանակցությունների, սակայն այդ հանդիպումը պետք է մշակվի, իսկ Կիևում պետք է ձևավորվի կառավարություն: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնանալեով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի` Մինսկում Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ իր հետ հանդիպելու առաջարկը. հայտնում է ТАСС-ը:
«Մենք երբեք չենք հրաժարվել առաջարկված ձևաչափերից և ոչ մեկից, այդ թվում` նորմանդական ձևաչափաի ընդլայնումից»,-ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ այդ հանդիպումը կարող է հետաքրքիր լինել: