close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+13°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործ ունենք տնտեսական խնդրի և անարդյունավետ կառավարման հետ. Սուրեն Պարսյան

Տնտեսական

10 Հուլիսի 2019, 16:21
 Գործ ունենք տնտեսական խնդրի և անարդյունավետ կառավարման հետ. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր հանրապետությունում տեղի ունեցած` էներգահամակարգի վթարին.

«Այսօր հանրապետության զգալի հատվածում գրանցվել են էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ, ինչի հետևանքով ներկայումս երկրի տնտեսությունը և մեր ազգաբնակչությունը լարվածություն և անհարմարավետություն են զգում. կրում են զգալի բարոյական և նյութական վնասներ: Անշուշտ, այս իրավիճակում, ոմանք փորձում են գտնել դավադրություններ, կանխամտածված քայլեր, ոմանք հիշում են 90-ականները, սակայն ըստ էություն՝ գործ ունենք տնտեսական խնդրի և անարդյունավետ կառավարման հետ: Երևան ՋԷԿ-ը պետական ընկերությունն է, իսկ Հրազդանի 5-րդ էներգոբլոկի միակ սեփականատերը Գազպրոմ Արմենիա ընկերությունն է: Երևան ՋԷԿ-ը լրիվ նոր կառուցված կայան է, որը վերջին տարիների ընթացքում ճապոնական վարկային միջոցների հաշվին արդիականացվել է, արտադրում է ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա, իսկ Հրազդանի 5-րդ էներգոբլոկը իր դրվածքային հզորություններից ավելի քիչ ծավալով է գործում և հիմնական ծանրաբեռնվում է ատոմակայանի պլանային դադարների ժամանակ: Հատկանշական է, որ վաղուց կապիտալ ներդրումներ չեն իրականացվել Հրազդանի 5-րդ էներգոբլոկում: Եթե վթարը տեղի է ունեցել կայաններից մեկում, ապա այն կարող է ազդել նաև մյուս կայանի վրա, քանի որ գերծանրաբեռնվածություն կգրանցվի ցանցում, դրան կնպաստեր նաև բարոյապես և ֆիզիկապես մաշված բարձրավոլտ էլեկտրացանցերը, որի արդիականացման ծրագրերը նոր իշխանությունների կողմից հետաձգվեցին անորոշ ժամկետով: Պարզ է նաև, որ բաշխիչ ցանցերը, որոնք մատակարարում են էլեկտրաէներգիա սպառողներին, ներկայումս անխափան գործում են: 

Այսպիսով՝ մեր էլեկտրաէներգետիկ համակարգը բավականին հին է, մեծածավալ կապիտալ ներդրումների անհրաժեշտություն կա, այս ամենին գումարվում է առանձին լիազոր մարմնի բացակայությունը, ինչպես նաև լիազորությունների ոչ հստակ և անարդյունավետ բաշխվածությունը ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև»:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica