close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+13°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդիկ պիտի աշխարհաքաղաքացի լինեն, իսկ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայրաքթարօղլու

Մշակույթ

10 Հուլիսի 2019, 15:47
 Մարդիկ պիտի աշխարհաքաղաքացի լինեն, իսկ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայրաքթարօղլու

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» արտամրցութային ծրագրի շրջանակում կցուցադրվի նաև թուրք ռեժիսոր Թարիք Աթքաշի «Միգամածը» ֆիլմը: 7-ամյա Հայը բաց դաշտում մեռած ձի է գտել և տեսել, թե ինչպես են հայրն ու մյուս մեծահասակները փորձում ձիուց ազատվել: Քայլ առ քայլ նա անցնում է անխուսափելի հոգևոր ճանապարհ, որի ընթացքում առերեսվում է բնություն-մարդ-փոխհարաբերությանն ու նյութի և կյանքի միասնությանը: Հայ հանդիսատեսին ֆիլմը ներկայացնելու է ֆիլմի մոնտաժի հեղինակը՝ Օսման Բայրաքթարօղլուն:

Մինչ այդ yerkir.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ թուրք հասարակության և մտավորականության շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին:

«Կարծում եմ, որ վերջին տարիներին ավելի ու ավելի շատ է Հայոց ցեղասպանությունը ճանաչվում Թուրքիայում, և այսօր այնպես չէ, ինչպես առաջ էր: Ինձ համար օտար չեն հայերը, ունեմ հայ ընկերներ, աշխատակիցներ, և այս հարցն ինձ մոտ է: Շատ տարբերություն չեմ տեսնում մեր ազգերի միջև: Ես անձամբ Սև ծովի արևելյան մասից եմ, որը Երևանից փոքր-ինչ է հեռու»,- նշեց Բայրաքթարօղլուն:

Հակադարձմանը` վստա՞հ եք, որ Հայկական հարցի հետ կապված ընկալում է փոխվել Թուրքիայում, այդ թվում՝ մտավորականության շրջանում, առավել ևս, որ վերջին տարիներին ազգայնականության ալիքի բարձրացման միտում է նկատվում, ըստ այդմ՝ Թուրքիան ե՞րբ կառերեսվի իր պատմությանը և անցյալին, մեր թուրք զրուցակիցը պատասխանեց. «Ես չասացի, թե պահպանողականներ չկան, կամ իրավիճակը շատ լավ է, այլ, որ դրական փոփոխություն կա, որոշակի շարժ եմ տեսնում: Անձամբ ես կուզենայի, որ բոլոր մարդիկ աշխարհաքաղաքացի լինեին: Սա իմ մոտեցումն է»:

«Սա ենթադրում է, որ բոլորը Թուրքիայում պիտի ճանաչե՞ն Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան պիտի ճանաչի՞» հարցին ի պատասխան՝ Բայրաքթարօղլուն շեշտեց. «Այո, նույնիսկ՝ ավելի վաղ»:

Ինչ վերաբերում է միջմշակութային կապերին, ապա, ըստ նրա, ֆիլմի լեզուն սովորական լեզվից ավելի «բարձր» է, այն  անմիջապես խոսում է մարդկանց զգացմունքների հետ: «Մենք առաջ չէինք պատկերացնում, թե միջին հայը, միջին թուրքը մյուս ազգերի մասին ինչ կարծիք ունեն, իսկ հիմա ստեղծվում են անկախ ֆիլմեր, որոնց միջոցով հնարավոր է լինում կարծիք կազմել»,- ասաց մեր զրուցակիցը: 

Իսկ թե հայկական արտադրության ֆիլմերն ի՞նչ հաճախականությամբ են ցուցադրվում Թուրքիայում, երբ թուրքական ֆիլմերի ցուցադրություն առնվազն տարին մեկ անգամ ՀՀ-ում կազմակերպվում է, թուրք մտավորականն ասաց, որ ինքը փառատոնային ծրագրերով չի զբաղվում, բայց տեղյակ է՝ հայկական ֆիլմեր մասնակցում են թուրքական փառատոներին, ավելին՝ սիրված են: «Հայկական ֆիլմերը դիտվում են, և ռեժիսորները հայտնի են, օրինակ՝ Փարաջանովը և այլն»,- ընդգծեց Բայրաքթարօղլուն:

Ի դեպ, անդրադառնալով թուրքական կինոարտադրության խնդիրներին, նա ասաց, որ եթե ֆիլմ արտադրողը  ունի միայն դրսի ֆինանսավորումը, ապա երկրում  չի կարող օգտագործել այն, պետք է գոնե որոշ չափով պետական աջակցություն լինի դրա հետ մեկտեղ: «Կարծում եմ` այս իրավիճակը կշտկվի»,- նշեց մեր զրուցակիցը:

 Մարիամ Պետրոսյան 

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica