close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Արցախի կազմակերպության շրջանային ժողովի հայտարարությունը

Քաղաքական

8 Հուլիսի 2019, 13:17
 ՀՅԴ Արցախի կազմակերպության շրջանային ժողովի հայտարարությունը

ՀՅ Դաշնակցության Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը, քննելով եւ վերլուծելով Արցախում տիրող կացությունը եւ առաջիկա ՏԻՄ, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության դիրքորոշումները, արձանգրելով, որ որոշ քաղաքական ուժերի եւ առանձին գործիչների կողմից վաղաժամկետ սկսած նախագահական ընտրությունների նախապատրաստման  գործընթացը եւ սահմանադրական իրավակարգավորումներին հակասող փաստացի  քարոզարշավը հասարակության ծայրաստիճան բեւեռացման պատճառ է դարձել, ինչին նպաստել է նաեւ իշխանության կողմից երկրում արմատական բարեփոխումների գործընթացի անհետեւողականությունը.

Հաշվի առնելով, որ.

  • Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ հարաբերություններում առաջացած մտահոգիչ լարվածությունը,
  • Բանակցային գործընթացում առկա մարտահրավերներն ու վտանգները եւ այդ առումով Արցախի սուբյեկտայնության բարձրացման հրամայականը,
  • Արցախի հիմնախնդրի համահայկական նշանակությունը հայ ժողովրդի պահանջատիրության եւ նպատակների իրականացման գործում,

Հաստատում է, որ՝

– Նոր սահմանադրական կարգով իրականացվող առաջին համապետական ընտրությունները վճռորոշ դեր են ունենալու Արցախի Հանրապետության ներքին կյանքում եւ արտաքին հարաբերություններում,

– Ընտրությունները պետք է մեկ անգամ եւս վերահաստատեն էլ ավելի հզորացված, ավելի ժողովրդավարական եւ սոցիալական պետություն կառուցելու ժողովրդի կամքը,

– Քաղաքական որեւէ գործընթաց չպետք է խաթարի ժողովրդի միասնականությունը:

 ՀՅԴ Արցախի կազմակերպության Շրջանային ժողովը համոզված է, որ Արցախի առաջընթացի երաշխիքը ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում ազգային օրակարգով առաջնորդվող իշխանության ձեւավորումն է:

Այդպիսի օրակարգով առաջնորդվող իշխանության պետական ուղեգիծը պետք է հիմնված լինի «Զարգանալ՝ չզիջելով» գաղափարի վրա, ապահովելով.

– Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության վերականգնումը,

– Հայաստան-Արցախ  ռազմավարական դաշինքի՝ իրավապայմանագրային հիմքի վրա ամրապնդումը,

  • Սոցիալական արդարության, մարդու իրավունքների պահպանության եւ օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,
  • Զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,
  • Վերաբնակեցման համակարգված, լայնածավալ ու հետեւողական իրականացումը:

Քննելով առաջիկա համապետական ընտրությունների հարցը՝ ՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը որոշեց.

  • Մասնակցել ԱՀ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին,
  • Հանձնարարել նորընտիր Կենտրոնական կոմիտեին՝ բազմակողմանի բանակցություններ սկսել ազգային միասնական օրակարգի հիման վրա նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու շուրջ,
  • Բանակցությունների արդյունքների հիման վրա աշնանը հրավիրել Արտակարգ ժողով՝ ՀՅ Դաշնակցության կողմից ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու օրակարգով:

 

ՀՅԴ Արցախի կազմակերպության ՇԺ

07.07.2019թ

Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica