close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրեմլը` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

Քաղաքական

5 Հուլիսի 2019, 15:46
  Կրեմլը` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

Կրեմլը մանրամասներ է հայտնել ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հուլիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ հաշվի առնելով կառույցում Հայաստանի ներկայիս նախագահությունը:

Մասնավորապես` Պուտինը և Փաշինյանը քննարկել են հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները: Բացի այդ` քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության խնդրահարույց հարցեր:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ:

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica