Կաթն օգնում է նվազեցնել շաքարային դիաբետի և քաղցկեղի առաջացման վտանգը
Խճանկար

Անյուղ կաթի օգտագործումը նվազեցնում է երկրորդ կարգի շաքարային դիաբետի և քաղցկեղի առաջացման վտանգը: Նման եզրահանգման են եկել Գրանադայի և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանների մասնագետները. հայտնում է Известия-ն:
Իսպանացի գիտնականները ուսումնասիրել են 14 հրապարակում, որոնցում նկարագրվել է կաթի դերը քրոնիկ հիվանդությունների պրոֆիլակտիկայում: Մասնավորապես` կաթն օգնում է խուսափել կոլոռեկտալ քաղցկեղի և միզապարկի քաղցկեղից: