close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու կնքամայր կդառնա հայ միլիոնատիրոջ կինը

Խճանկար

4 Հուլիսի 2019, 12:29
 Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու կնքամայր կդառնա հայ միլիոնատիրոջ կինը

Բրիտանիայի բնակիչները սպասում են հուլիսի 6-ին կայանալիք` արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկի մկրտության արարողությանը. հայտնում է Express-ը:

Իրադարձությունը, սակայն, նոր մարտահրավեր է լինելու միապետական ավանդույթներին, քանի որ նորաթուխ ծնողները որոշել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին և լուսանկարիչներին թույլ չտալ  եկեղեցի մուտք գործել, ինչն իրական սենսացիա է:

Լրատվամիջոցի տեղեկություններով` սպասվող միջոցառմանը ներկա կլինի Մեգան Մարքլի վաղեմի ընկերուհին՝ Սերենա Ուիլյամսը, որն այս պահին Մեծ Բրիտանիայում է, քանի որ մասնակցում է Ուիմբլդոնի մրցաշարին։ Լրատվամիջոցների համոզմամբ` հենց հայտնի թենիսիստուհին, որը ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինն է, կդառնա Արչի Հարիսոնի կնքամայրերից մեկը։

Նշվում է նաև, որ թագավորական երեխայի երկրորդ կնքամայրը կդառնա Մեգան Մարքլի մյուս ընկերուհին` ոճաբան Ջեսիկա Մալրունին։

Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր կդառնան երեխայի կնքահայրերը, ապա այդ հարցը ևս լուծված է. այդ դերում կլինեն արքայազն Հարիի վաղեմի ընկեր Մարկ Դայերը, ինչպես նաև Մարկուս Անդերսոնը, որը ծանոթացրել է Մեգանին ու Հարիին։

Թագավորական զույգի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց համար շատ կարևոր է պահպանել մկրտության գաղտնիությունը։ Նրանք երազում են ընտանեկան տոն կազմակերպել, այդ պատճառով էլ արարողությանը հրավիրված է միայն մեկ լուսանկարիչ, որի լուսանկարները հետագայում կտրամադրվեն լրատվամիջոցներին:

Սան Ֆրանսիսքոյի Մարտահրաւէրը
23 Սեպտեմբերի 2020, 14:10 Սան Ֆրանսիսքոյի Մարտահրաւէրը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica