close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2020
+3°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիան պետք է ձեռնպահ մնա Ադբրեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կխաթարի տարածաշրջանում ռազմական բալանսը. Աննա Նաղդալյան

Քաղաքական

3 Հուլիսի 2019, 14:35
 Ֆրանսիան պետք է ձեռնպահ մնա Ադբրեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կխաթարի տարածաշրջանում ռազմական բալանսը. Աննա Նաղդալյան

Տարածաշրջանում սպառազինության մրցավազքի խնդիրը ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարությունը մշտապես  բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: ՀՀ ԱԳՆ-ն ուշադրության կենտրոնում է պահում նաև Ֆրանսիա-Ադրբեջան ռազմարդյունաբերական  ոլորտին վերաբերող հարաբերությունները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով լուրերին, թե Ադրբեջանը պատրաստվում է զենք գնել Ֆրանսիայից։

Նա այս համատեքստում  հիշեցրեց, որ  Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի հրավիրած միջոցառման ժամանակ  Ֆրանսիայի նախագահը վստահեցրել էր, թե Ֆրանսիան միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և որ Ֆրանսիան երբեք Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախի դեմ:

«Կարևոր է, որ Ֆրանսիան իսկապես ձեռնպահ մնա Ադբրեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, կայունությունն ու խաղաղությունը»,- ասաց Աննա Նաղդալյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica