close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղի է ունեցել ՀՅԴ-ի և «Ազատություն» կուսակցության հանդիպումը

Քաղաքական

29 Հունիսի 2019, 15:21
 Տեղի է ունեցել ՀՅԴ-ի և «Ազատություն» կուսակցության հանդիպումը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։

Այս համատեքստում հունիսի 29-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում «Ազատություն» կուսակցության ղեկավար՝ Հրանտ Բագրատյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ Նորայր Փանոսյանի հետ: Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը,  ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Արցախ-Հայաստան անվտանգության խնդիրներ, դատա-իրավական համակարգի բարեփոխումներ, մեր երկրի համար ներքին ու արտաքին առկա մարտահրավերներ, այդ հարցերի շուրջ համագործակցության հնարավորութուններ:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակելու քաղաքական խորհրդակցությունները:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica