close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղի է ունեցել ՀՅԴ - ՀԴԿ հանդիպում

Քաղաքական

28 Հունիսի 2019, 16:45
 Տեղի է ունեցել ՀՅԴ - ՀԴԿ հանդիպում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։

Այս համատեքստում հունիսի 28-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահության անդամների հետ տեղի ունեցավ միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցության կողմից մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմենուհի Կյուրեղյանը։ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, փոխնախագահներ Ժասմինա Ղևոնդյանը, Ժասմինա Թելյանը, Արմեն Հովսեփյանը, Հայկ Ալոյանը և նախագահության անդամ Զոյա Ջուլհակյանը:

ՀԴԿ Կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Արցախ-Հայաստան անվտանգության խնդիրներ, դատա-իրավական համակարգի բարեփոխումներ, մեր երկրի համար ներքին ու արտաքին առկա մարտահրավերներ, այդ հարցերի շուրջ համագործակցության հնարավորություններ:

Հանդիպման ավարտին որոշվել է երկու կուսակցությունների միջեւ համագործակցությունը կանոնակարգել ու կոնկրետ օրակարգային հարցերի շուրջ  հանդիպումները դարձնել շարունակական։

 

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica