close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տարբեր ընկալումներ ունեցող հարցերի քննարկումը որևէ խնդիր չի առաջացնում. ՀՀ ԱԳ նախարար

Քաղաքական

27 Հունիսի 2019, 17:36
 ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տարբեր ընկալումներ ունեցող հարցերի քննարկումը որևէ խնդիր չի առաջացնում. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում կարող են ծագել տարբեր հարցեր, որոնց քննարկումը որևէ խնդիր չի առաջացնում: Այս մասին  Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով  Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը` Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի համատեքստում:

Լրագրողի հարցին` թե ի՞նչ մտահոգություններ ունի հայկական կողմը, և ի՞նչ հետաքրքրություններ ունի Ռուսաստանն այս հարցի շուրջ, նախարարը պատասխանեց, որ Հայաստանը և Ռուսաստանը մնում են դաշնակիցներ և ունեն բավականին լայն ու հարուստ օրակարգ:

«Մենք բավարարված ենք այն երկխոսությամբ, որն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ` բազմաթիվ ոլորտներում մեր դաշնակցային հարաբերությունները խորացնելու առումով: Մենք կարող ենք ունենալ հարցեր, որոնք կարող են տարբեր ընկալումներ ունենալ և տարբեր գնահատականներ ստանալ: Երկու դաշնակիցների միջև այդ հարցերը  քննարկելը որևէ խնդիր չի առաջացնում: Այդ տրամաբանությամբ ենք մենք աշխատում մեր դաշնակցային գործընկերոջ հետ»,- եզրափակեց Մնացականյանը:

ՌԴ դեսպանը հրավիրվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ դեսպանի հետ տեղի էր ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica