close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հրապարակել է 2020թ. առաջադրված նախագահական և կոնգրեսական թեկնածուներին ուղղված հարցադրումները

Հասարակություն

27 Հունիսի 2019, 12:00
 ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հրապարակել է 2020թ. առաջադրված նախագահական և կոնգրեսական թեկնածուներին ուղղված հարցադրումները

2020 թվականի նախագահական և կոնգրեսական քարոզարշավներին ընդառաջ` ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հրապարակել է իր`դաշնային ընտրության վերաբերյալ հարցադրումները` առաջարկելով թեկնածուներին` ներկայացնել իրենց տեսլականը և հայկական հարցերի վերաբերյալ ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունները: Այս ամենը ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ավելի մեծամասշտաբ առաքելության մի մասն է` օգնել ամերիկահայ քվեարկողներին լինել տեղեկացված ու գիտակցված ընտրություն կատարել հաջորդ տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում. հայտնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:

«Որպես հասարակական օգնություն մեր հանրությանը` մենք ուրախ ենք ևս մեկ անգամ շրջանառության մեջ դնել և՛ կոնգրեսական, և՛ նախագահական թեկնածուների հարցաթերթիկները»,- ասել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը` նշելով. «Գնալով դեպի 2020 թվականի` շատ մրցակցային ընտրաշրջան` մենք ձգտում ենք ընդլայնել ամերիկահայերի հնարավորությունները` դարձնելով նրանց տեղեկացված ընտրողներ մեր համայնքի համար առանձնահատուկ մտահոգություն ներկայացնող հարցերով ընտրություն կատարելիս»

Նախագահական եւ կոնգրեսական առցանց հարցաթերթիկները թեկնածուներին առաջարկում են ներկայացնել իրենց տեսակետները ամերիկահայերին հատկապես մտահոգող հարցերի շուրջ: Հարցաթերթիկները շրջանառվում են Դոնալդ Թրամփի  և Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնում առաջադրված բոլոր թեկնածուների, նաև 117-րդ Կոնգրեսում  տեղ ունենալ ձգտող գործող պաշտոնյաների ու նրանց մրցակիցների քարոզարշավներում: Հարցաթերթիկների պատասխանները լայնորեն տարածվելու են ամերիկահայերի շրջանում նախքան քվեարկության օրը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը գնահատական կտա այդ պատասխաններին, նաև հաշվի կառնի ընտրություններին մասնակցող առանձին թեկնածուների նախկին գործունեությունը 2020-ի ընտրաշրջանի ավարտին նախընտրություններ ներկայացնելիս:

Հարցաթերթիկներում տեղ գտած հարցադրումներից են.

  • ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը,
  • ԱՄՆ օգնությունը Հայաստանին և Արցախին,
  • ԱՄՆ - Հայաստան ռազմավարական հարաբերությունները,
  • ԱՄՆ-ի քաղաքականությունը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ:
Ե՛վ նախագահական, և՛ կոնգրեսական թեկնածուների ուղղված հարցադրումների կրկնօրինակները կարող են տպվել կան ներբեռնվել ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական կայքեջից.
 
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի կողմից նախագահի պաշտոնում աջադրվածներին ուղղված հարցադրումներ 2020թ.`http://anca.org/PresidentialQuestionnaire 
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի կողմից կոնգրեսական թեկնածուներին ուղղված հարցադրումներ 2020թ.`   http://anca.org/CongressionalQuestionnaire
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica