close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետության շահը և Նիկոլ Փաշինյանի շահը. արդյո՞ք նույնական են

Բլոգեր

26 Հունիսի 2019, 17:42
 Պետության շահը և Նիկոլ Փաշինյանի շահը. արդյո՞ք նույնական են

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է պետության և Նիկոլ Փաշինյանի շահին:  Ըստ նրա՝ տպավորություն կա, որ Փաշինյանի շահն առաջնային է համընդհանուր շահից։

«Արդյո՞ք պետության շահը և իշխանության շահը նույնական են, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է առաջնային։ Հարցը թվում է հռետորական, որովհետև որոշումները միշտ ընդունում է տվյալ պահի իշխանությունը, և, բնականաբար, սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է։ Իսկ երբ իշխանությունն անձնավորված է և որոշումներն ընդունում է մեկ անձ, ապա հարցադրումը ավելի խիստ  կարող է դառնալ՝ մեր դեպքում․ ո՞ւմ շահն է առաջնային՝ Նիկոլի՞նը, թե՞ պետությանը։

Եթե կոնկրետ դեպքերը քննարկենք, ապա  տպավորությունն է ստեղծվում, որ Նիկոլի շահն առաջնային է համընդհանուր շահից։

Օրինակ, ո՞ւմ շահերից է բխում Հայաստան-Արցախ արհեստական հակադրությունը՝  հաստատ պետության շահերից չի բխում, կամ ո՞ւմ շահերից է բխում ոչ թե բարեփոխել, այլ դիսկրիդիտացնել դատական համակարգը՝ հաստատ պետության շահերից չի բխում, կամ, ո՞ւմ շահերից է բխում խորհրդարանը լցնելը ապաքաղաքական զանգվածով՝ հաստատ դա պետության շահերից չի բխում։

Այդ դեպքում ում շահերից է դա բխում, ակնհայտ է, որ դա բխում է նման որոշումները ընդունողի շահերից և այդ ամենի իրավացիությունը կարելի է մեկ քայլից այն կողմ մտածել չկարողացող, կամ չուզող, կարծրատիպերով շարժվող մարդկանց տարբեր եղանակներով ներարկել։ Փոորձը ցույց է տալիս, որ կարճատև ժամանակով դա հնարավոր է։

Մյուս կողմից Նիկոլին չի կարելի մեղադրել, որովհետև պետության շահը հանրության համար ձևակերպված չի և դրանում ժողովուրդը չէ, որ մեղավոր է։ Ինչ վեաբերում է Նիկոլին, ապա նա ունի այն, ինչին տենչում էր՝ իշխանություն, իսկ մենք ինչ ենք ուզում, դեռևս պարզ չի։ Այս առումով Նիկոլը մեղավոր չի»,-գրել է նա:

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica