close
Եղանակը Երևանում
20 Փետրվարի 2020
-1°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Փտր 2020
USD1478.63
GBP1622.51
EUR1517.06
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից

Տարածաշրջան

26 Հունիսի 2019, 15:32
 Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից

Վրաստանի խորհրդարանի Միավորված հանձնաժողովների  համատեղ նիստում  մի քանի ժամ տևած աղմկոտ բանավեճերից հետո ձայների` 15 կողմ, 4 դեմ  հարաբերակցությամբ անձեռնմխելիությունից զրկվել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան. տեղեկացնում է aliq.ge կայքը:

Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր օրենսդիր մարմնին խորհրդարանի անդամին քրեական պատասխանատվության ենթարկելու  և կալանավորելու համաձայնություն ստանալու համար: Ըստ դատախազի` Նիկա Մելիային մեղադրանք է առաջադրվելու հունիսի 20-ին ցույցի ժամանակ խմբակային բռնություններին մասնակցելու և առաջնորդելու համար` Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով:

Նիկա Մելիան  հունիսի 20-ի կեսգիշերին կոչ էր արել  ծայրահեղ լարված ցուցարարներին` գրոհով  վերցնել խորհրդարանը, ինչի հետևանքով ոստիկանները ուժ էին կիրառել ցուցարարների նկատմամբ:

 
Կորոնավիրուսը հասավ Իրան
19 Փետրվարի 2020, 17:05 Կորոնավիրուսը հասավ Իրան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica