close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխարհը մոտ է եզրագծին` կա վերահսկողությունը կորցնելու վտանգ. Տուսկ

Աշխարհ

26 Հունիսի 2019, 14:20
 Աշխարհը մոտ է եզրագծին` կա վերահսկողությունը կորցնելու վտանգ. Տուսկ

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, G20-ի գագաթնաժողովին ընդառաջ, նախազգուշացրել է դրա մասնակիցներին` աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման ուղղությամբ և  հաշվի առնել Նագասակիի դասերը. հայտնում է РИА Новости-ն:

G20-ի գագաթնաժողովը Օսակայում կանցկացվի հունիսի 28-29-ը։ Հանդիպման նախօրեին Տուսկն այցելել է Նագասակիի հուշահամալիր։

Հիրոսիման Նագասակիի հետ դարձավ ամերիկյան ատոմային ռմբակոծությունների զոհը 1945-ին, որոնց պատճառով զոհվեց մոտ 214 հազար մարդ։

«Դուք պետք է հասկանաք, որ կրում եք պատասխանատվություն ոչ միայն ձեր շահերի, այլև, նախևառաջ, խաղաղության և անվտանգ, արդար աշխարհակարգի համար»,- ասվում է  Տուսկի հայտարարությունում։

Նա բերել է ԿԺԴՀ-ի կողմից միջուկային շանտաժի, Իրանի հռետորաբանության, Սիրիայում, Ուկրաինայում, Լիբիայում հակամարտությունների օրինակները:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica