close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+12°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Պրեմիում մայնինգ» ընկերությունում աղջկաս ամուսինն ունեցել է մասնակցություն, բայց ես այդ ժամանակ պետպաշտոնյա չեմ եղել. Յոլյան

Հասարակություն

25 Հունիսի 2019, 17:27
 «Պրեմիում մայնինգ» ընկերությունում աղջկաս ամուսինն ունեցել է մասնակցություն, բայց ես այդ ժամանակ պետպաշտոնյա չեմ եղել. Յոլյան

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում պնդեց, որ «Պրեմիում մայնինգ» ընկերության կողմից գործունեության թույլտվություն ստանալու ժամանակ ինքը պետական կառավարման համակարգում ընդգրկված չի եղել: Նա չի հերքում, որ այդ ժամանակ դստեր ամուսինը մանսաբաժին է ունեցել վերոնշյալ ընկերությունում:

«Պրեմիում մայնինգ» ընկերությունում աղջկաս ամուսինն ունեցել է մասնակցություն:  Ընկերությունն ուսումնասիրության թույլտվություն է ստացել 2017-ի փետրվարին, երբ ես չեմ եղել ո'չ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, ո'չ Հաշվեքննիչ պալատի ղեկավար: 2016-ի սեպտեմբերից մինչև 2017-ի մարտի 1-ը ես պետական կառավարման համակարգում ընդգրկված  չեմ եղել: Ընկերությունն իրականացրել է թեթև ուսումնասիրություններ, 2017 թվականի ընթացքում գործունեության դադարեցման որոշում է կայացրել»,- հստակեցրեց նա:

 Դառնալով իր հետ փոխկապակցված անձանց անունով հանքարդյունաբերական գործունեությանը` Յոլյանն ասաց` ո՛չ ինքը, ո՛չ իր  հարազատները հանքի շահագործման հետ որևէ կապ չեն ունեցել, նրանք ունեցել են ընդերքօգտագործման ուսումնասիրության իրավունք, ինչի մեջ վատ բան չկա:

«Ուսումնասիրությունը պարտավորություն է՝ ուսումնասիրել ընդերքում եղած մետաղի պարունակությունը և ներկայացնել նախարարությանը՝ կատարելով նաև գիտական ուսումնասիրություններ: Դա պարտավորություն էր: Դա ժամանակավոր տրվող փաստաթուղթ է` երեք տարվա համար»,- նշեց Լևոն Յոլյանը:

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica