close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+12°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Յոլյանը վատ է ընդունում` երբ քաղաքական իրավիճակից հետո մարդկանց աշխատանքից հանում են

Հասարակություն

25 Հունիսի 2019, 16:34
 Յոլյանը վատ է ընդունում` երբ քաղաքական իրավիճակից հետո մարդկանց աշխատանքից հանում են

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, որն այսօր Ազգային ժողովում ասուլիս էր հրավիրել, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին` իրեն համարո՞ւմ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մտերիմը, պատասխանեց. «Ես վատ եմ նայում, երբ քաղաքական իրավիճակ է փոխվում, երբ մարդկանց աշխատանքից հանում են, քավոր-սանիկությունը վերանում է, հարաբերությունները վերանում են, դա ես սխալ եմ համարում: Եթե պետական կառավարման համակարգի մասով խոսեմ՝ Արմեն Դարբինյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, Անդրանիկ Մարգարյանի հետ եմ ունեցել, Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ ունեցել, քանի որ առիթ չի եղել, Սերժ Սարգսյանի հետ եմ ունեցել»:

Յոլյանը նշեց նաև, որ իր կենսագրությունը, իր հաջողությունները պայմանավորված են հենց իրենով: 8.5 տարի վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ աշխատելը, ըստ նրա, այդքան էլ հաճելի չէ, մարդ 4-5 տարուց ավելի չպետք է աշխատի, քանի որ լճանում է:

«Դուք կարող եք գնահատել, ինքներդ որոշել բիզնես դաշտում իմ «հաջողությունները», որ, լինելով «հզոր» մարդ, բիզնեսներս ստիպված էի 2011 թվականից փակել»,-  ամփոփեց բանախոսը:

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica