close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

Տեսանյութ

25 Հունիսի 2019, 16:00
 Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

Հունիսի 25-ին` ժամը 16։00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, հրապարակեց  ՀՀ գլխավոր դատախազության կողմից բողոքարկված՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կասեցնելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման վերաբերյալ վճիռը։ 

Վերաքննիչը որոշեց  բավարարել մեղադրող դատախազների միջնորդությունը և բեկանել որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցը քննության առնելու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի` մայիսի 18–ի որոշումը:

Դանիելյանը նաև որոշեց վերացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին, և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Հավելենք, որ  դատավորի որոշման հրապարակման պահին Քոչարյանի պաշտպանական կողմը ներկա չէր։ Նրանք մինչ այդ հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ ներկա չեն լինի՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով դատավոր Արմեն Դանիելյանի գործողությունների դեմ։

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica