close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+12°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էթիկայի նորմերից ելնելով է, որ Հաշվեքննիչ պալատը ԲԷՑ-ում ստուգումներ չի իրականացրել

Հասարակություն

25 Հունիսի 2019, 15:49
 Էթիկայի նորմերից ելնելով է, որ Հաշվեքննիչ պալատը ԲԷՑ-ում ստուգումներ չի իրականացրել

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը երեկ խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանից հետաքրքրվել էր` ինչու է պալատի ուշադրությունից դուրս մնացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:

Հիշեցնենք, որ Իսայանը Յոլյանին հիշեցնում էր էներգետիկայի ոլորտում աշխատած  վեց ամիսների մասին ու  հարցնում` ինչու Հաշվեքննիչ պալատը չի անդրադարձել այդ ժամանակահատվածում ԲԷՑ-ի ստուգումներին:

«Երեկ ես Ազգային ժողովում ներկայացրեցի` կան հաշվեքննության միջազգային ստանդարտներ, կան կոռեկտության ու էթիկայի խնդիրներ և, ընդհանրապես, միջազգային ստարտափերին համահունչ` այն մարդը, որ ինչ-որ մի տեղ աշխատել է, ու, ենթադրենք, որևէ նախարարությունից տեղափոխվել Հաշվեքննիչ պալատ, էթիկայից ելնելով, մի քանի տարի տվյալ նախարարության հաշվեքննությամբ զբաղվելու մասով սահմանափակում ունի»,- ասաց Յոլյանը:

Հետևաբար, ըստ նրա, դրանով է պայմանավորված, որ 2016 –ի գործարքները` ԲԷՑ-ի մասով, պալատը չի ստուգել: Իր ղեկավարած կառույցի փոխարեն, սակայն, ԲԷՑ-ում ստուգումներ է իրականացրել պետական վերահսկողական ծառայությունը:

«Իմ ունեցած տեղեկություններով` այդ ժամանակահատվածի համար լուրջ բաներ չեն եղել: Ոչ վերահսելի ոչ մի բան չի մնացել»,- ամփոփեց Յոլյանը:

 

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica