close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2020
-3°
+3°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուկրաինայի պատվիրակությունը պաշտոնապես դադարեցրել է ԵԽԽՎ-ում իր աշխատանքը

Աշխարհ

25 Հունիսի 2019, 15:48
 Ուկրաինայի պատվիրակությունը պաշտոնապես դադարեցրել է ԵԽԽՎ-ում իր աշխատանքը

ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունը պաշտոնապես հայտարարել է վեհաժողովում իր աշխատանքը դադարեցնելու մասին: Այս մասին հայտնել է պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևը իր ֆեյսբուքյան էջում. հայտնում է Корреспондент-ը:

Դա արվում է ի պատասխան ՌԴ պատվիրակության վերադարձի:

Պատվիրակությունը դիմում է Գերագույն ռադային` հետագայում ԵԽԽՎ-ում իր աշխատանքների դադարեցման հարցը քննարկելու համար:

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ն երեկ կայացած նիստում կողմ քվեարկեց կանոնակարգային կոմիտեի ղեկավար Պետրա դե Սուտերի զեկույցին, որում բանաձև է ներառված, որը թույլ է տալիս Ռուսաստանին մասնակցել հունիսյան նստաշրջանին: Կողմ է քվեարկել 118 պատգամավոր, դեմ` 62-ը, 10-ը ձեռնպահ են մնացել:

Դրանից հետո ՌԴ-ն  ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու հայտ է ներկայացրել:

 Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը 2014-ի ապրիլին Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված զրկվել է քվեարկության իրավունքից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica