close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2020
-3°
+3°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արձանագրվել են միլիարդավոր դրամների անհամապատասխանություններ. Լևոն Յոլյան

Հասարակություն

25 Հունիսի 2019, 15:31
 Արձանագրվել են միլիարդավոր դրամների անհամապատասխանություններ. Լևոն Յոլյան

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն այսօր խորհրդարանում մամուլի ասուլիս էր հրավիրել: Լրագրողների հետ  զրույցում, անդրադառնալով երեկ խորհրդարանում իր ներկայացրած հաշվետվությունից հետո պատգամավորների հնչեցրած դիտարկումներին, թե ինչո՞ւ նյութերի մի մասը դատախազություն չի ուղարկվել, ասաց. «Արձանագրվել են միլիարդավոր դրամների անհամապատասխանություններ: Շատ նյութեր կցվել են հարուցված քրեական գործերին, մյուսների մասով դատախազական աշխատանքներ են տարվում. դրանք սահուն և արդյունավետ կերպով են ընթանում»:

Նա առավել կարևոր է համարում այն, որ իրենց նյութերը խիստ հրապարակային են և հասանելի:

Դառնալով պատգամավորների` պետբյուջեի վերականգնումներին, Յոլյանը նշեց, որ դա օրենքով ՀՊ-ի լիազորությունը չէ: Տեղեկացրեց` այդ գործը պետք է իրականացնեն քննչական կամ դատական մարմինները:

«Վերահսկիչ պալատը նախկինում ունեցել է նման հաշիվ, բայց եթե շարժը նայենք, այն եղել է ձեւական բնույթի»,- հստակեցրեց Յոլյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica