close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ժողովուրդն ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Քաղաքական

25 Հունիսի 2019, 14:59
 Արցախի ժողովուրդն ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը: Այսօր ԵԽԽՎ-ում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ բարձրացնելով չճանաչված պետությունների,  մասնավորապես` Արցախի ժողովրդի կրթական և  առողջապահական իրավունքի իրացման խնդիրը։

«Հարգելի գործընկերներ,

Այսօր ես կրկին ցանկանում եմ խոսել այնպիսի մի հրատապ ու կարեւոր խնդրի մասին,  ինչպիսին չճանաչված պետությունների բնակչության կրթության եւ առողջության  իրավունքն է՝ որպես մարդու իրավունքների անխախտելի մաս:               

Այսօր լրջագույն խնդիր է, որ չճանաչված պետությունների բնակչությունը զրկված է եվրոպական կրթական ծրագրերում ներգրավվելուց և այդ գործընթացի մասնակիցը լինելուց։  

Հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960թ. դեկտեմբերի 14-ին ընդունված՝ «Կրթական ոլորտում խտրականությունների դեմ» կոնվենցիան, մեկ անգամ ևս ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Արցախի Հանրապետության բնակչության համար անչափ կարեւոր՝  կրթական որակավորման չճանաչվածության խնդրի վրա։  Արցախում  ապրող մասնագետները, ուսանողներն ու աշակերտները զրկված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքից:  Իհարկե, Արցախի իշխանությունները գործադրել են լրջագույն ջանքեր՝ իրենց քաղաքացիների համար ստեղծելով բոլոր  պայմանները կրթական իրավունքի լիարժեք իրագործման համար, եւ այսօր Արցախում գործում է 219 դպրոց, 6 միջին մասնագիտական և 5 բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն Արցախի քաղաքացիների համար երկրի  սահմաններից դուրս մշտապես առաջանում են անլուծելի խնդիրներ և խոչընդոտներ:

Մասնավորապես`

  • Կրթական ավարտական վկայականների  չճանաչվածությունը հետագա մասնագիտական զարգացման լուրջ խոչընդոտներ է ստեղծում  Արցախի բուհերում սովորող հազարավոր ուսանողների համար:
  • Արցախի ուսանողները դուրս են մնում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից, չեն օգտվում Բոլոնիայի գործընթացով երաշխավորված  ծրագրերից:

Մինչդեռ, UNESCO-ի կոնվենցիայի առանցքային  դրույթներից մեկը մարդու կրթության իրավունքն է՝ անկախ նրանից, թե որտեղ է նա բնակվում։ Նույնը վերաբերում է նաեւ Արցախում ապրող ժողովրդի  առողջության իրավունքի հարցին, որի իրացումը, դուք շատ լավ հասկանում եք, չպետք է պայմանավորված լինի Արցախի կարգավիճակով։  

Ուստի, ես ակնկալում եմ Եվրոպայի Խորհրդի աջակցությունը այս  լրջագույն  հարցերի  լուծման գործում։ Եվրոպայի ցանկացած տարածքում ապրող քաղաքացին  ունի կյանքի, առողջության եւ կրթության նույն իրավունքները, եւ այդ իրավունքները երկրի քաղաքական կարգավիճակով պայմանավորելը  անթույլատրելի եւ աններելի է»,-ասել է նա:

 

Համշէնական ապրումներ
18 Հուլիսի 2019, 20:30 Համշէնական ապրումներ
ԲԴԽ նիստը հետաձգվեց
18 Հուլիսի 2019, 16:09 ԲԴԽ նիստը հետաձգվեց
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica