close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրիում տեղի է ունեցել ՀՅԴ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախմբի անդրանիկ մարզային այցը

Հասարակություն

25 Հունիսի 2019, 14:54
 Գյումրիում տեղի է ունեցել ՀՅԴ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախմբի անդրանիկ մարզային այցը

Հունիսի 23-ին ՀՅԴ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախումբը սկսեց իր մարզային հանդիպումների շարքը: Հանձնախմբի առաջին աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ Գյումրիում: ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի գրասենյակում Շիրակի մարզի կրթության և գիտության ոլորտի դաշնակցական և համակիր շրջանակների ներկայացուցիչների հետ քննարկվել են ինչպես համահայաստանյան, այնպես էլ Շիրակի մարզի կրթության ոլորտի մի շարք հիմնախնդիրներ:
Հանձնախումբն արձանագրել է դրանցից առավել կարևորները.
• Հայաստանին արնհրաժեշտ է ազգային կրթական մոդել՝ հստակ մշակված հայեցակարգով:
• Անհրաժեշտ է վերականգնել ուսուցչի, մանկավարժի հանդեպ հասարակության ունեցած նախկին հարգանքը: Դա պետք է դառնա համընդհանուր քարոզչության առարկա:
• Կրթության ոլորտի աշխատողների ցածր աշխատավարձը բացասաբար է ազդում ոչ միայն վերջիններիս սոցիալական վիճակի, այլև կրթության որակի վրա
• Այլևս անքննելի է այն համոզումը, որ կրթությունը պետք է առանձնացնել քաղաքականությունից, և սա պետք է լինի տարբեր տեսանկյուններից դիտարկելիս: Կրթությունը շարունակական գործընթաց է: Այն չպետք է վերանայվի ըստ քաղաքական հայեցողության: Կրթական գործընթացը չպետք է ծայայեցնել քաղաքական շահերին: Կրթությունը պետք է սպասարկի հասարակությանը:
• Կրթության գործընթացը պետք է դիտարկվի կրթություն-գիտություն-արտադրություն եռամիասնության մեջ:
• Ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Շիրակի մարզում, (նաև մյուս մարզերում) օրակարգային է նախադպրոցական կրթության խնդիրը: Եթե Երևանում մանկապարտեզ չի հաճախում այստեղ ապրող մանկապարտեզի տարիքի յուրաքանչյուր երրորդ երեխա, ապա մարզերում այդ թիվն ավելի մեծ է: Միաժամանակ հայտնի է, որ նախադպրոցական կրթությունը մեծապես ազդում է երեխայի սոցիալական ադապտացիայի վրա: Շիրակի մարզում մանկապարտեզների վիճակը շատ վատ է, այն մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում
• Ընդհանուր առմամբ անմխիթար են գյուղական դպրոցների շենքային պայմանները, նյութատեխնիկական բազան: Սա նույնպես բացասաբար է ազդում ոչ միայն կրթության որակի վրա, այլև մարզերի ժողովրդագրության վրա: Թեկուզ լավ շենքային պայմաններով դպրոցի համար գյուղական բնակավայրերի աշակերտները ձգտում են դեպի քաղաք:
• Հեռավոր գյուղական դպրոցներում կրթության որակի վրա բացասաբար է անդրադառնում նաև բազմահամակազմ դասարանների հանգամանքը (Երբ աշակերտների փոքր թվով պայմանավորված մեկ դասասենյակի մի ուսուցիչը միաժամանակ դասավանդում է երկու տարբեր դասարանների):
• Շիրակի մարզում հաճելի հավակնոտ տրամադրություն կա Գյումրին համալսարանական կենտրոն դարձնելու առումով: Պետք է խոստովանե,լ որ Գյումրին, թե մտավոր ռեսուրսների, թե աշխարհագրական, թե կլիմայական (շատ շոգ չէ) պայմանների և այլ առումներով կարող է դառնալ այդպիսին: Պետք է միայն լծվել այդ գործին:
• Արդիական է դարձել ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդները պրոֆեսիոնալ դարձնելու հարցը:
• Ոչ ֆորմալ կրթութայն առումով հետաքրքիր իրողություն արձանագրվեց: Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ իրակակացնում են տարատեսակ կրթական ծրագրեր, որոնք երբեմն սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը: Կարճաժամկետ կրթական ծրագրերի մասով օրենսդրական բաց գոյություն ունի: Պետք է հստակեցվեն և համակարգվեն այն ծրագրերը, որոնք, որպես կարճաժամկետ ուսուցում իրակակացվում եմ դպրոցականների շրջանում: Հանձնախումբը զբաղվելու է այս հարցով:
Քննարկվել են նաև այլ հարցեր:

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 10)
16 Սեպտեմբերի 2019, 17:20 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 10)
Թումանյանական օր
16 Սեպտեմբերի 2019, 14:15 Թումանյանական օր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica