close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Իսրայելը Սիրիայի հարցով որոշ կետերի շուրջ համաձայնության են եկել. Պատրուշև

Աշխարհ

25 Հունիսի 2019, 14:00
 Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Իսրայելը Սիրիայի հարցով որոշ կետերի շուրջ համաձայնության են եկել. Պատրուշև

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերի մեծամասնության շուրջ. գրում է ТАСС-ը:

Նա նաև հայտարարել է, որ   անհրաժեշտ է պահպանել Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Պատրուշևի  խոսքով՝ այդ նպատակներին մեկ քայլով հնարավոր չէ հասնել, և իրենք պետք է գործողություններն այնպես ծրագրեն, որպեսզի այն երկրները, որոնք իրապես մասնակցություն ունեն գործընթացին, նույնպես շահագրգռված լինեն և ձգտենց հասնել այդ արդյունքին:

Հիշեցնենք, որ  Երուսաղեմում   կայացել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր բեն Շաբաթի եռակողմ հանդիպումը: Քննարկումների գլխավոր թեման եղել է իրավիճակը Սիրիայում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica