close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+12°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ում տեղի է ունենում իրավական բեսպրեդել. քաղաքագետ

Քաղաքական

25 Հունիսի 2019, 14:43
 ՀՀ-ում տեղի է ունենում իրավական բեսպրեդել. քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը փորձում են վերահսկողություն ստանալ դատական իշխանության բոլոր մակարդակների նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելու հայտարարությանը և հիշեցնելով, որ սրան նախորդել են դատարանների մուտքերի արգելափակումն ու ԲԴԽ անդամների հրաժարականները:

«Ենթադրելի է, որ դա եղել է կոմպրոմատների մեթոդներով, այսինքն՝ նրանց վրա ազդեցին և ստիպեցին հրաժարական տալ: Եվ հիմա հաջորդ քայլը Վահե Գրիգորյանի դեպքն էր: Դուք գիտեք, որ նա մեկ անգամ առաջադրվել էր, քվեարկությամբ չէր անցել: Սահմանադրությունը պահանջում է, որ նոր թեկնածու առաջադրվի,  նախագահի առաջադրած երկու նոր թեկնածուները չանցան, և նա առաջադրեց Վահե Գրիգորյանին: Հետաքրքիրն այն է, որ Վահե Գրիգորյանը պնդում էր, թե ՀՀ նախագահը լեգիտիմ չէ, բայց այդ նախագահի կողմից իր առաջադրումը համարում է լեգիտիմ: ՀՀ-ում տեղի է ունենում իրավական բեսպրեդել, երբ իրավական տեսանկյունից համարում են, թե ով ինչ կուզենա` կանի, դրա համար էլ Վահե Գրիգորյանը որոշել է, որ ինքը պիտի լինի ՍԴ նախագահ: Սա իրավական հարց չէ, այլ քաղաքական»,- նշեց նա:

Աղասի Ենոքյանը պնդեց՝ իշխանությունների գործողություններին հակադրվող որևէ ուժ չկա՝ և՛ խորհրդարանում, և՛ արտախորհրդարանական ուժերի մեջ: «Խորհրդարանում եղած ընդդիմությունը չեմ կարծում, որ քաղաքական դիսկուրս է ստեղծում, իրար հակադրվում են, մեկը մյուսին ասում է «սիրուն աղջիկ», բայց դա քաղաքական չէ, դա շոու է՝ ցույց տալու, որ խորհրդարանում կա ընդդիմություն, բայց խնդիրներ առաջ չեն քաշվում: Ես նայում եմ ընդդիմության առաջ քաշած խնդիրները, օրինագծերը, թե դեսպանների քանի տոկոսի դեպքում պետք է քաղաքական նշանակում լինի, մեր այսօրվա վիճակում դա՞ է առաջնային, երբ կան տնտեսական, կոռուպցիայի և դատական բարեփոխումների հետ կապված խնդիրներ: Խորհրդարանից դուրս էլ կան հասարակական խմբեր, որոնք փորձում են ընդդիմանալ իշխանական քայլերին, բայց չեմ տեսնում, որ սրանք քաղաքական իշխանության  հայտ են ներկայացնում: Նրանք բավականաչափ կազմակերպված չեն, քաղաքականապես չեն հարմարվել իրար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա Ենոքյանը նրան ևս դժվարացավ ընդդիմադիր ուժ համարել, քանի որ քաղաքական ակտիվություն չի նկատում: 

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica