close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2020
-3°
+3°Ցերեկ
-5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողություն

Արցախ

25 Հունիսի 2019, 14:15
 Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողություն

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունիսի 25-ին  տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների ՀՀ եզրափակիչ փուլում դիպլոմների արժանացած Արցախի աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, մաղթել նրանց խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ:

«Վաղը դուք եք պաշտպանելու, զարգացնելու ու շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը: Շարունակեք սովորել նույն եռանդով, եղեք միշտ վստահ ձեր ուժերին, ձեր կարողություններին, եւ ամեն ինչ կստացվի»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica