close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2019
+9°
+23°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

Հասարակություն

25 Հունիսի 2019, 14:05
 Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հունիսի 25-ից 30-ը, Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում անցկացվելու է «Արմիա-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը։ Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը մասնակցելու է համաժողովի հանդիսավոր բացման արարողությանը և ցուցահանդեսին:

Այցի շրջանակում, այսօր, հունիսի 25-ին, ծրագրված են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ:

Ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես կայցելեն նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Միջազգային ցուցահանդեսի հարթակներում ներկայացված են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության համալիրի արտադրության ցուցանմուշներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica