close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զելենսկին հիասթափված է ԵԽԽՎ-ի որոշումից

Աշխարհ

25 Հունիսի 2019, 13:24
 Զելենսկին հիասթափված է  ԵԽԽՎ-ի որոշումից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հիասթափեցրել է ԵԽԽՎ-ի` ռուսական պատվիրակության վերադարձի մասին որոշումը. հայտնում է РИА Новости-ն:

Նա նշել է, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ռուսական պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ հնարավոր է միայն այն բանից հետո, երբ ՌԴ-ն կատարի վեհաժողովի սկզբունքային պահանջները:

«Ափսոսում եմ, որ մեր  եվրոպացի գործընկները մեզ չլսեցին և այլ կերպ վարվեցին»,- գրել է Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ն երեկ կայացած նիստում կողմ քվեարկեց կանոնակարգային կոմիտեի ղեկավար Պետրա դե Սուտերի զեկույցին, որում բանաձև է ներառված, որը թույլ է տալիս Ռուսաստանին մասնակցել հունիսյան նստաշրջանին: Կողմ է քվեարկել 118 պատգամավոր, դեմ` 62-ը, 10-ը ձեռնպահ են մնացել:

Դրանից հետո ՌԴ-ն  ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու հայտ է ներկայացրել:

 Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը 2014-ի ապրիլին Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված զրկվել է քվեարկության իրավունքից:

 

 

ԲԴԽ նիստը հետաձգվեց
18 Հուլիսի 2019, 16:09 ԲԴԽ նիստը հետաձգվեց
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica