close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2019
+15°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարկային օրենսգրքի մասին մեր առաջարկությունները հետագայում փուլ առ փուլ կներկայացնենք. ԼՀԿ պատգամավոր

Տնտեսական

25 Հունիսի 2019, 13:02
 Հարկային օրենսգրքի մասին մեր առաջարկությունները հետագայում փուլ առ փուլ կներկայացնենք. ԼՀԿ պատգամավոր

Քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ և ամբողջապես ընդունված Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթի վերաբերյալ ԼՀԿ խմբակցությունը բազմաթիվ ֆունդամենտալ առաջարկություններ էր արել օրենսգրքի ռազմավարության մասով. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Ըստ նրա` բացի դրանից, ներկայացրել են մեկ տասնյակից ավելի առաջարկներ ու նոր դրույթներ:

«Եթե խոսում ենք Հարկային օերենսգրքի համահարթ սկզբունքի մասին, պետք է խոսենք համահարթի հետևանքով առաջացող բացասական կողմերի մասին կամ դրանք չեզոքացնելու ու նվազագույնի հասցնելու մասին: Ցածր եկամուտներ ստացող անձանց համար պետք է ավելացվեն այդ եկամուտները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ նրանք նույնպես առավելություններ ստանան այդտեղ: Հետագայում համալիր ռեֆորմներ պետք է անել, այդ թվում՝ գույքի հարկում: Դրանք համալիր փաթեթով պետք է ներկայացվեն, ամբողջությամբ պետք է վերանայվի վարչարարությունը, պետք է նույն սակագները և հարկային համակարգերը լինեն մրցակցային Վրաստանի հետ, որովհետև ներդրողները դիտարկում են  տարածաշրջանը, ոչ թե առանձին Հայաստանը, հետևաբար` դա անտեսելն անթույլատրելի է: Վրաստանն ապահովում է շատ ավելի նպաստավոր պայմաններ ոչ միայն Հարկային օրենսգրքի մասով, այլ նաև շատ այլ դրույթներով: Բազմաթիվ առավելություններ ունեն այդ թվում՝ էներգակիրների արժեքը, ենթակառուցվածքների որակը, բեռնափոխադրումների արժեքը, հասանելիությունը դեպի ծով և այլն»,- ասաց պատգամավորը:

Շարունակելով թեման՝ նշեց նաև, որ, ի տարբերություն մեզ, Վրաստանի առավելություններից է նաև այն հանգամանքը, որ նրանք ազատ առևտրի ռեժիմ ունեն Թուրքիայի հետ, ունեն հսկայական շուկա, հասանելիություն ԱՊՀ շատ երկրների շուկաներ: «Չի կարելի շատ նեղ մտածել, մենք պետք է դիտարկենք տարածաշրջանն ու համեմատվենք նրանց հետ: Եթե իրականացնում ենք բարեփոխումներ, պետք է ապահովենք ավելի բարենպաստ պայմաններ, որպեսզի ներդրողն իր որոշումները կայացնի հօգուտ Հայաստանի»,- ընդգծեց Խաչատրյանը:

Yerkir.am-ի հարցին, թե հետագա ի՞նչ քայլերով են պատրաստվում հանդես գալ՝ օրակարգում պահելու համար Հարկային օրենսգրքի բարեփոխումները, պատգամավորը պատասխանեց. «Փորձելու ենք այս ժամանակահատվածում ներկայացված առաջարկները փուլ առ փուլ ներկայացնել, գուցե՝ առանձին  նախագծերի տեսքով՝ որոշելով դրանց առաջնահերթությունն ու կարևորությունը ազգաբնակչության համար: Մեր առաջարկները ներառում էին տեխնոլոգիական վերազինման, ինստիտուտցիոնալ ներդրողներին ներգրավելու, տարածքային համաչափ զարգացմանը նպաստող և այլ հարցեր»:

Նռան փառատոն՝ Մարտունիում
21 Հոկտեմբերի 2019, 09:28 Նռան փառատոն՝ Մարտունիում
«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica