close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական պատվիրակության ոչ միանշանակ քվեարկությունը` ԵԽԽՎ-ում

Քաղաքական

25 Հունիսի 2019, 12:46
 Հայկական պատվիրակության ոչ միանշանակ քվեարկությունը` ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` ՌԴ պատվիրակության մասնակցության վերաբերյալ քվեարկությանը մասնակցել է նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել բանաձեւին, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերադառնալ ԵԽԽՎ:

Մինչդեռ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկածների ցուցակում է:

«Իմ քայլը» դաշինքի մյուս անդամները` Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Սոս Ավետիսյանը չեն մասնակցել քվեարկությանը:

Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը վարման կարգով հայտարարել է, որ երեկ քվեարկության ժամանակ թյուրիմացություն է տեղի ունեցել` ինքը դեմ չի քվեարկել: Նախագահողը տեղեկացրել է, որ քվեարկությունն ավարտվել է, եւ այլեւս հնարավոր չէ փոփոխություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica