close
Եղանակը Երևանում
19 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հլս 2019
USD1476.41
GBP1594.04
EUR1535.10
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կամերային երաժշտության տո՞ւն, թե՞ parking

Մշակույթ

25 Հունիսի 2019, 10:50
 Կամերային երաժշտության տո՞ւն, թե՞ parking

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան աջում անդրադարձել է Կամերային երաժշտության հարակից տարածքին:

«Սա Կոմիտասի անունը կրող կամերային երաժշտության տունն է ու նրա հարակից տարածքը։ Այո, այո՝ մայրաքաղաքի և հանրապետության մշակութային այն բացառիկ օջախներից, կոթողային ինքնատիպ ճարտարապետական կառույցներից մեկը, ուր արդեն մի քանի տասնամյակ հնչում է երգեհոնային, երգչախմբային, դաշնամուրային, լարային և հոգևոր երաժշտություն։

Դասական երաժշտական արվեստի մի օջախ, ուր հայ և օտարազգի ամենահայտնի երաժիշտներ են հանդես եկել։

Կամերային երաժշտության տուն ունենալու գաղափարը քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանինն էր, իսկ գաղափարը հրաշալիորեն իրագործել է տաղանդավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանը։ Կառույցը սոսկ համերգային սրահ չէ, այլ այգուն, փողոցին, քաղաքին ու մեր ճարտարապետական ժառանգությանը միահյուսված մի ներդաշնակ ամբողջություն։ Եկեղեցի հիշեցնող այդ հորինվածքն ամբողջական է դառնում իր շրջապատով, կամարակապ մուտքերով, ավազաններով, շատրվաններով, դեպի դահլիճի մուտք տանող ճեմուղիներով, ներքին եւ արտաքին տարածությունների փոխլացմամբ։ Այս ամենը սակայն անցյալում է մնացել։

Այսօր երբեմնի շքեղ, ազգային ճարտարապետության ամենանրբաճաշակ ավանդույթներով հորինված այդ կառույցն ավելի շատ անխմամ, փնթի, լքված անտոկայանատեղի է հիշեցնում՝ խեղդված ու մոլորված սրճարանների, ինչ-որ վրանային առևտրի կենտրոնի, չորացած ու անտեր այգու մի անկյունում։

Ի դեպ, մեքենաներից մեկը կանգառված, մխրճված է դահլիճի ճիշտ մուտքի մեջ, երգեհոնից ու բեմից հավանաբար մի քսան մետր հեռավորությամբ։ 

Դժվար է երևակայել, որ սա մայրաքաղաք Երևանում է, մայրաքաղաքում, որ ձգտում է զբոսաշրջիկներ գրավել՝ համոզումով, թե մեր զբոսաշրջային հիմնական գրավչությունները մշակույթն ու ճարտարապետությունն են։

Իսկ մի՞թե Կամերային երաժշտության տունը ներառված չէ պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանների ցանկում, ինչը պահպանման ու շահագործման հատուկ նորմատիվներ է պահանջում։ 

Մի՞թե համերգասրահը հենց միայն բեմն է, ու թքած շրջապատի, միջավայրի վրա․․․

Մի՞թե այսպես եք պատկերացնում մշակութային կրթությունը կամ առհասարակ մշակութային քաղաքականությունը։ Սա սոսկ փնթիություն ու անտերություն չէ, սա վերաբերմունք է, սա վերաբերմումք է մեր ժառանգությանը, մեր քաղաքին, անցյալին, ներկային, մեր ինքնությանը, մեր տեսակին, արժեքներին․․․

Մեր քաղաքը սիրո և գուրգուրանքի կարիք ունի, խնամքի կարիք, սրտացավ ՏԻՐՈՋ կարիք։

Հ․Գ․ Մայրաքաղաք այցելած երրորդ զբոսաշրջիկից եմ լսում միևնույն զազրելի դիտողությունը՝ կենտրոնի փողոցներում վխտում են խավարամոլների/տառականների վտառները։ Աղբի ճգնաժամ ապրող քաղաքում այլ բան սպասելի չէր»,- գրել է Լիլիթ Գալստյանը։

Lilit Galstian-ի լուսանկարը:

Համշէնական ապրումներ
18 Հուլիսի 2019, 20:30 Համշէնական ապրումներ
ԲԴԽ նիստը հետաձգվեց
18 Հուլիսի 2019, 16:09 ԲԴԽ նիստը հետաձգվեց
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica