Ուղևորներին ՀՀ տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է. դեսպանություն
Հասարակություն

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովել են Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։
Այս մասին հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:
«Ուղևորներին Հայաստան տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է, և որոշ ընթացակարգային գործընթացներից հետո ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան»,-ասված է հայտարարության մեջ։