close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+19°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել Շավիլ քաղաքում

Հասարակություն

24 Հունիսի 2019, 21:12
 Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել Շավիլ քաղաքում

Հունիսի 21-ին Ֆրանսիայի Շավիլ քաղաքում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը, որին մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, ինչպես նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի պատգամավոր Ժակ Մերը։ Միջոցառմանը Շավիլի քաղաքային երգչախումբը կատարեց Շառլ Ազնավուրի մի շարք ստեղծագործություններ: Հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգները:
 
Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Շավիլի քաղաքային իշխանություններին՝ Մեծ Հայի և Մեծ Ֆրանսիացու հիշատակի հավերժացմանն ուղղված այս նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամությանը: Նա ընդգծեց այն անգնահատելի դերակատարությունը, որն իրեն հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի բնորոշող մեծ արվեստագետն ունեցել է իր երկու ժողովուրդներն և երկու հայրենիքիները կամրջելու գործում:
 
Տեղեկանք․ Փարիզի մերձակայքում գտնվող Շավիլ քաղաքն ունի շուրջ 20 հազար բնակիչ։ Քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Մինչ այդ՝ ապրիլի 23-ին, Փարիզի մերձակա մեկ այլ՝ Կլիշի քաղաքում ևս բացվել էր Շառլ Ազնավուրի անվան հրապարակ։
 

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica