Red Wings-ն առաջարկում է ուղևորներին` դեպի Վրաստան տոմսերը փոխարինել դեպի Երևան կամ Մախաչկալա տոմսերով
Աշխարհ

Ռուսական Red Wings ավիաընկերությունն առաջարկում է ուղևորներին` դեպի Վրաստան տոմսերը փոխարինել դեպի Երևան կամ Մախաչկալա տոմսերով. հայտնում է РИА Новости-ն՝ ընկերության մամուլի ծառայությանը հղումով:
Red Wings-ը հունիսի 21-ին հայտնել էր, որ հուլիսի 8-ից դադարեցնում է դեպի Վրաստան տոմսերի վաճառքը: Արդեն տոմս գնած բոլոր ուղևորներին կվերադարձվի տոմսերի ամբողջական գումարը: