close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանն արևմտյան աշխարհաքաղաքական հաշվարկված քաղաքականության հետևանքների օրինակն է. Լավրով

Աշխարհ

24 Հունիսի 2019, 12:14
 Վրաստանն արևմտյան աշխարհաքաղաքական հաշվարկված քաղաքականության հետևանքների օրինակն է. Լավրով

Արևմուտքը աչք  է փակում Վրաստանում ռուսատյացության վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Վրաստանում ստեղծված իրավիճակը. հայտնում է Лента.ру-ն:

«Արևմտյան համակարգողները պատրաստ են աչք փակել ազգայնականների անօրինությունների, ռուսատյացության վրա, միայն թե խզեն Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը մեր երկրի հետ, փոխեն մեր ընդհանուր պատմությունը»,- ասել է նա:

«Վրաստանը արևմտյան աշխարհաքաղաքական հաշվարկված քաղաքականության հետևանքների օրինակը դարձավ»,- հավելել է Լավրովը:

Հիշեցնենք, որ ցույցերը Վրաստանում շարունակվում են արդեն գրեթե 4 օր: Զանգվածային բողոքի պատճառ է դարձել երկրի  խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գաբրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica