close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+19°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը եւ ՔՊ-ի՝ քաղաքական մտքի սնանկութիւնը

Թեմա

22 Հունիսի 2019, 11:10
 Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը եւ ՔՊ-ի՝ քաղաքական մտքի սնանկութիւնը

2018 թ. մայիսին, երբ Հայաստանի նոր իշխանութիւնը պաշտօնապէս ստանձնեց երկրի կառավարման ղեկը, հայաստանեան քաղաքականութեամբ հետաքրքրւած բոլոր շրջանակներում ծագեց այն հարցը, թէ նոր իշխանութիւններն ինչպիսին սոցիալ-տնտեսական քաղաքականութիւն են որդեգրելու՝ երկիրը կառավարելու համար:

Եթէ արտաքին քաղաքականութեան ոլորտում գրեթէ պարզ էր, թէ նախկին իշխանութիւնների համեմատութեամբ, ինչ-որ տեղ տարբեր մտածողութիւն գոյութիւն ունէր նորերի մօտ, ապա ներքաղաքական ասպարէզում բացարձակապէս ոչ մի յստակ գաղափարական սկզբունքի կամ հիմքի դրսեւորում չէր նկատւում նրանց մօտ: Եւ, երեւի թէ հէնց դրա բացակայութեամբ էլ պէտք է բացատրել վարչապէտ Փաշինեանի անկանխատեսելիութիւնը՝ ներքաղաքական դաշտում եւ երկրի կառավարման գործում: Նշւած անկանխատեսելիութիւններից կարելի է օրինակ բերել ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նակտմամբ վերաբերմունքը, Սփիւռքի նախարարութեան լուծարման ընթացքը, Մայր աթառոռ Ս. Էջմիածնի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դէմ ուղղորդւած պայքարի վերաբերեալ յստակ դիրքորոշման բացակայութիւնը, եւ, ամենազարմանալին՝ դատարանների արգելափակումն ու վերջերս Արցախի իշխանութիւնների նկատմամբ դրսեւորած, ազգային շահին հակասող մօտեցումները:

Յաճախ լսւում էր (այսօր էլ է լսւում) կոռուպցիոն նոր դէպքերի բացայայտման, այսպէս կոչւած հակայեղափոխական ուժերին ասֆալտին փռելու, ընտրակեղծիքները վերացնելու, ներգաղթ ապահովելու մասին յայտարարութիւններր, որոնք կատարւում էին (եւ կատարւում են) քարոզչական նպատակներով, իհարկէ քաղաքական կոնտեքստում:

Բայց արդէն հէնց իշխանութիւններին էլ պարզ է դարձել, որ դրանցից ոչ մէկն ի զօրու չեն լրացնել իրենց մօտ եղած գաղափարական քաոսը: Թւում է, թէ նրանք արդէն գիտակցում են, որ երկիր կառավարելը չափազանց աւելի դժւար է, քան իշխանափոխութիւն կատարելը: Հնարաւոր է ցանկացած գործող իշխանութեան իշխանութիւնից իջեցնելու համար բաւարար լինի պոպոլիստական գործելաոճն ու յայտարարութիւնները, բայց պետութեան եւ ժողովրդի բնական կեանքն ապահովելու համար անհրաժեշտ է գաղափարական դոկտրինա եւ քաղաքագիտական տեսութիւնների վրայ հիմնւած ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔ:

Յունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան համագումարում Նիկոլ Փաշինեանը յայտարարեց. «Մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցութիւն ենք»: Իշխանութիւնների քաղաքական տեսաբաններից խնդրում ենք բացատրել, թէ ինչ է նշանակում քաղաքացիական կուսակցութիւն, առաւել եւս երբ ձգտել էք իշխանութեան, եւ հիմա էլ ցանկացած գնով փորձում էք պահել այն: Սա արդեօք նոր յօրինւած տերմին է քաղաքագիտութեան ոլորտում: Ո՛չ, սա ընդամենը բառախաղ է, որի կանոններին լիարժէք տիրապետում է նախկին լրագրող, ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

Համաձայն եմ, որ ցենտրիստ եւ սոցիալ-դեմոկրատ չէք, բայց տարբեր հարցերում որդեգրել էք կատարեալ լիբերալիստական դիրքորոշումներ: Օրինակ համահարթ եկամատահարկի օրէնքի հետ կապւած ձեր մօտեցումը ցոյց տւեց, որ ձեզ մօտ տիրական է չարմատաւորւած, տհաս, չհիմնաւորւած եւ չմշակւած նէոլիբերալիստական մօտեցումներ, որն ի դէպ զարմանալի երեւոյթ չէ, քանի որ այսօրւայ աշխարհում գերիշխող է նէոլիբերալ անարադար եւ շատ յաճախ հակահասրակական, հակաքաղաքացիական մօտեցումները:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան տեսաբաններից (իհարկէ, եթէ կան այդպիսներն ընդհանրապէս), պահանջւում է ծանր աշխատանք՝ համագումարում հնչած ոչ յստակ գաղափարական մօտեցումները, գոնէ ինչ-որ չափով քաղաքագիտութեան մերօրեայ չափանիշերին համապատասխանեցնելու համար:

Առանց քաղաքական եւ սոցիալ-տնտեսական դոկտրինիայի եւ տեսութեան, որեւէ իշխանութեան չի յաջողւելու երկրի համար ապահովել կայուն զարգացում:

ԱՐԱ ԱՒԵՏԵԱՆ

Թեհրան

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica