close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն կանցկացնի լրացուցիչ նիստ

Հասարակություն

20 Հունիսի 2019, 17:33
 ԱԺ-ն կանցկացնի լրացուցիչ նիստ

ՀՀ ազգային ժողովն ընդունեց հունիսի 20-ի նիստի ավարտից անմիջապես հետո լրացուցիչ նիստ անցկացնելու առաջարկը: Որոշումը քվեարկության էր դրվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությամբ:

Արարատ Միրզոյանը նշեց, որ օրակարգում դեռ կան հարցեր, որոնք ցանկալի է ավարտել: Նա առաջարկեց մեկ նիստ գումարել ժամը 18: 00-20:00-ն:

Կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 10-ը: Որոշումն ընդունվեց:

Նշենք նաև, որ ԱԺ-ում այս պահին ընթանում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության փակ քվեարկությունը։  

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԲԴԽ անդամի ընտրության քվեարկությունն անցկացվելու է ժամը  17:10-ից 18:10-ն։ 

Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica