Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի` ծնվել է 4 եղջերու
Հասարակություն

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի` ծնվել է 4 եղջերու: Այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգու «Ֆեյսբուք»-ի էջում:
«Սիրելի այցելուներ, սիրով տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի: Ծնվել է չորս Եվրոպական և դեռևս մեկ Պտավոր եղջերու, ձագուկները կլինիկապես առողջ են և գտնվում են այգում»,- նշված է գրառման մեջ: