close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+5°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Վանեցյանը գնդակներ է նվիրել Քաղսի համայնքի դպրոցականներին

Հասարակություն

20 Հունիսի 2019, 15:26
 Արթուր Վանեցյանը գնդակներ է նվիրել Քաղսի համայնքի դպրոցականներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ֆուտբոլի գնդակներ է ուղարկել Կոտայքի մարզի  Քաղսի համայնքի դպրոցի աշակերտներին, այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են լուսանկարներ, թե ինչպես են դպրոցականներն իրենց ուժերով ֆուտբոլի դարպասի ցանցեր գործել և կարգի բերել  խաղահրապարակը: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը:

Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ դպրոցականներին փոխանցվել է ՀՖՖ նախագահի շնորհակալություն ու գովեստի խոսքերը, քանզի  երեխաներն իրենց քայլերով նախևառաջ ցույց են տալիս, որ հնարավոր է ցանկության դեպքում թեկուզ փոքր խնդիրներ լուծել սեփական ջանքերով, որից հետո նոր ակնկալել այլոց աջակցությունը:

Այցի ընթացքում ՀՖՖ ներկայացուցիչները քննարկել են համայնքում ֆուտբոլի զարգացման հետ կապված այլ հարցեր ևս:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica