close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի պատվիրակությունը լքել է Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը

Տարածաշրջան

20 Հունիսի 2019, 14:10
 Հայաստանի պատվիրակությունը լքել է Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը

Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը. տեղեկացնում է aliq.ge կայքը:

«Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով լքեց նիստերի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր, և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից` եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել միջոցառումը»,- ասել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ներկա է եղել խորհրդարանում անցկացվող` Ուղղափառ երկրների միջխորհրդարանական ասամբլեային և ղեկավարել է նիստը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica