close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարևոր է, որ նախարարը իրականացնի կառավարության քաղաքական ուղերձները. Փաշինյանը ներկայացրեց արդարադատության նոր նախարարին

Քաղաքական

20 Հունիսի 2019, 10:19
 Կարևոր է, որ նախարարը իրականացնի կառավարության  քաղաքական ուղերձները. Փաշինյանը ներկայացրեց արդարադատության նոր նախարարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արդարադատության նախարարություն, որտեղ ներկայացրել է  նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:

Փաշինյանն իր խոսքում նշեց, որ նոր նախարարին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի: Նա, ըստ վարչապետի, ՊԵԿ փոխնախագահի պաշտոնում իրեն դրսևորել է լավ կողմերով, ցուցաբերել է կազմակերպական բարձր կարողություններ:

«Կարևոր է, որ այս վճռական փուլում նոր նախարարը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները: Հայտնի է, որ մենք շրջադարձային փուլում ենք և իշխանությունն ունի քաղաքական կամք անկախ դատական համակարգ ունենալու համար:

Շատ կարևոր է, որ նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից»,-ասաց Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանին՝ նշելով, որ նա Հայաստանում չէ և  դա է պատճառը, որ ներկա չէ այսօր:

Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Արտակ Զեյնալյանի ներուժը և  փորձը ՀՀ պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կլինի:

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica