close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանիան և Բրիտանիան կուսումնասիրեն Խաշուկջիի սպանության մասին ՄԱԿ-ի զեկույցը

Աշխարհ

19 Հունիսի 2019, 16:48
 Գերմանիան և Բրիտանիան կուսումնասիրեն Խաշուկջիի սպանության մասին ՄԱԿ-ի զեկույցը

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կուսումնասիրեն սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մասին ՄԱԿ-ի զեկույցը. հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը կոչ է արել Սաուդյան Արաբիային` ներողություն խնդրել Թուրքիայից, ԱՄՆ-ից և սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի ընտանիքից ու ընդունել  նրա սպանության մեղքը: 

Նա նաև ասել է, որ հավաստի ապացույցներ կան, որ Խաշուկջիի սպանությանը մասնակից է Սաուդյան Արաբիայի  թագաժառանգ արքայազնը, սակայն անհրաժեշտ է հետագա հետաքննության անցկացում: Զեկույցում կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել արքայազնի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Washington Post –ի մեկնաբան Խաշուկջին առանձնակի դաժանությամբ սպանվել էր Թուրքիայում անցյալ տարվա հոկտեմբերին: Հիմնական կասկածյալն է սաուդյան թագաժառանգ արքայազնը, որի հետ լրագրողը տարաձայնություններ է ունեցել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica