close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել

Քաղաքական

19 Հունիսի 2019, 16:36
 Կառավարությունը պատրաստվում է նոր վարկեր վերցնել

Հայաստանը ծրագրում է նոր վարկային միջոցներ ներգրավել և, համաձայն գործող համաձայնագրերի, հնարավորություն ունի ստանալու մոտ 1,5 մլրդ դոլար։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ  ԱԺ նիստում տեղեկացրեց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին։

 «Մենք, ընդհանրապես, առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ պետք է մտածել ոչ թե վարկերի մարման մասին՝ հարկային միջոցների կիրառմամբ, այլ մեր ներգրաված փոխառությունների և դրանց կիրառման միջոցով ստեղծել տնտեսության այնպիսի աճ, որպեսզի դրանց տեսակարար կշիռը և ազդեցության աստիճանը հասցվեն նվազագույնի։ Այսինքն՝ մենք չենք սահմանափակվի նոր վարկով, նոր փոխառությունների ներգրավման հնարավորությամբ, այլ պարզապես կջանանք բարձրացնել դրա կառավարելիության  աստիճանը, և դա չի պահանջի մեզնից մեծ ջանքեր»,- պարզաբանեց Ջանջուղազյանը։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica