close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+19°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ին հետաքրքրում է ՀՀ-ի հետ Իրանի սահմանի վերահսկողության հարցը, ԱԳ նախարարների հետ հանդիպման ընթացքում այդ հարցին անդրադարձ կլինի. վերլուծաբան

Քաղաքական

19 Հունիսի 2019, 13:36
 ԱՄՆ-ին հետաքրքրում է ՀՀ-ի հետ Իրանի սահմանի վերահսկողության հարցը, ԱԳ նախարարների հետ հանդիպման ընթացքում այդ հարցին անդրադարձ կլինի. վերլուծաբան
Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին այսօր թվիթերյան էջում անդրադարձել է  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: 

«Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը, որ խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը: ԱՄՆ-ը  պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»,- գրել է նա:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը նշեց, որ ԱՄՆ-ին հետաքրքրելու է ՀՀ-ի՝ Իրանի հետ սահմանի վերահսկողության հարցը: 

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում, առհասարակ, ԱՄՆ-ի այսօրվա ադմինիստրացիային հետաքրքրում է Իրանի հետ այդ սահմանը: Բոլթոնը, երբ եկավ Հայաստան, հենց այդ հարցն էլ դնում էր, ինչին ի պատասխան եղան մեր կողմից իրարամերժ հայտարարություններ, թե կարող է հայ-իրանական սահմանը փակվի: Ես կարծում եմ՝ այդ ասպեկտը դարձյալ նայվելու է: Պարզ է, որ ԱՄՆ-ի այդ կոնցեպցիան անընդունելի է հայկական կողմի համար, քանի որ հասկանալի է, թե Իրանն ինչ նշանակություն ունի մեզ համար: Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ Հայաստանը գնում է այդ քայլին, ապա ՌԴ-ին դա լիովին ձեռք չի տալու: Աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների՝ մեր տարածաշրջանի, հակամարտության գոտու հետ կապված հիմնական կռիվը կամ ամենավիճելի հարցը սա է՝ ո՞վ է վերահսկելու Իրանի հետ սահմանը: Եվ՛ ԱՄՆ-ին, և՛ ՌԴ-ին դա շատ է հետաքրքրում»,- նշեց նա:

Ըստ վերլուծաբանի` վաղը սպասվող` արտգործնախարարների հանդիպումից պետք չէ բեկում սպասել, դրա համար հիմք չկա, քանի որ մադրիդյան սկզբունքների վրա հիմնված բանակցային գործընթացն անհեռանկարային է:

«Դա բերում է ինչ-որ մի կողմի պարտության: եթե քեզնից տարածք են ուզում, բայց դրա դիմաց ոչ մի բան չեն տալիս, նույնիսկ՝ ապրիորի, դա չաշխատող փաստաթուղթ է, և կողմերն ուղղակի պրոցեսը շարունակելու համար այս ֆոնին այլ հարցեր են լուծում: Օրինակ՝ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից հետո հումանիստական հարցերի մասին  հայտարարություններ եղան, կամ՝ սահմանին չկրակելու մասին, բայց բուն մադրիդյան սկզբունքներին գործը չի հասնում: Հիմա էլ առաջին պլան հայկական կողմը կրկին հանելու է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, արդեն հանել է, քանի որ Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունն արդիական չէ»,-եզրափակեց Վիգեն Հակոբյանը: 

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica