close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլայ Պատրուշևն Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը կարևորել է ՀԱՊԿ, ԵԱՏՄ և երկկողմ շրջանակներում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները

Քաղաքական

18 Հունիսի 2019, 23:05
 Նիկոլայ Պատրուշևն Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը կարևորել է ՀԱՊԿ, ԵԱՏՄ և երկկողմ շրջանակներում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։

ՀՀ անվտանգության խորհրդից hայտնում են՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ միաժամանակ ներկայացնելով Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքում այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի 7.1% աճ, իսկ ապրիլի տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%: Քարտուղար Գրիգորյանը ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում Հայաստանում բնակվող ռուսական համայնքի և Ռուսաստանում բնակվող հայ համայնքի դերակատարությունը։

Հանդիպման ընթացքում ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևը կարևորել է ՀԱՊԿ, ԵԱՏՄ ինչպես նաև երկկողմ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ռազմավարական հարաբերությունները։

Ն․ Պատրուշևը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Հայաստանին, Սիրիական ճգնաժամից տուժածներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար։

Կողմերը ընդգծել են Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։ 

Քննարկվել է ԱԽ գրասենյակների միջև կնքված երկկողմ համագործակցության պլանի կատարողականը, պայմանավորվածություն ձեռք բերվել հաջորդ երկկողմ հանդիպումն անցկացնել սույն թվականի օգոստոսին Երևանում։

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica