close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԽՀԿ-ն Արցախում Համահայկական խաղերի բացմանը ՀՀ երեք նախագահների մասնակցության վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի եկել

Հասարակություն

18 Հունիսի 2019, 21:48
 ՀԽՀԿ-ն Արցախում Համահայկական խաղերի բացմանը ՀՀ երեք նախագահների մասնակցության վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի եկել

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է, թե կոմիտեն որևէ տեղ, որևէ ձևաչափով հանդես չի եկել օգոստոսի 6-ին Արցախում Համահայկական խաղերի բացմանը ՀՀ երեք նախագահների մասնակցության վերաբերյալ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ նշված է. «Ի պատասխան  «Ժամանակ» օրաթերթի հունիսի 18-ի «Համահայկական աջակիցը» վերտառությամբ հրապարակման, այն է՝ «Համահայկական խաղերի օլիմպիական կոմիտեն և համահայկական խաղերի աջակից հասարակական շրջանակները կոչ են անում, որ միջոցառման համահայկականությունը նշելու համար ՀՀ երեք նախագահներն էլ մասնակցեն օգոստոսի 6-ին Արցախում խաղերի բացման արարողությանը», Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն տեղեկացնում է, որ որևէ տեղ, որևէ ձևաչափով նման հայտարարությամբ հանդես չի եկել»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica