close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունում ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Քաղաքական

18 Հունիսի 2019, 21:15
 Կառավարությունում ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, ներկայացվել են նախագծի ռազմավարական նպատակները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալիքները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նախագծի առանձնահատկությունը նրանում է, որ այն ապահովելու է ՊԵԿ-ի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը: Նա հավելել է, որ նախագիծը մշակվել է կոնկրետ ֆինանսական հաշվարկներով` հաշվի առնելով նաև նոր հնարավորություններն ու իրողությունները:

Նշվել է, որ նախագծի շրջանակում նախատեսվում է ՊԵԿ համակարգի ենթակառուցվածքների արդիականացում, տեխնիկական վերազինում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացում, տնտեսվարողների հետ ուղիղ շփումների էական կրճատում, հարկային և մաքսային վարչարարության զարգացում, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավում, մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգի ներդրում. խրախուսական միջոցներ են նախատեսվելու օրինապահ հարկ վճարողների համար:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ, շարունակել քննարկումները, որից հետո, հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, այն կենթարկվի լրամշակման ու կներկայացվի կառավարության հաստատմանը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica